Ուղիղ եթեր
Արցախի խորհրդարանն ընդունել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը
copy image url

Արցախի խորհրդարանն ընդունել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Ներքին 3 տարի առաջ - 19:21 23-12-2021

Դեկտեմբերի 23-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։
• 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը,
• պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով`
• հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացել է 20.0 մլն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (Ուլուբաբ) տանիքի վերանորոգման համար, «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով,
• կրթության բաժնի «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով, «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,«Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով։ Բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:
Ֆինանսների նախարարի փոխանցմամբ կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին՝ մասնավորապես՝ առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսել «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր։ Կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին» ծախսային ծրագիրը։
Ամփոփելով նախագծով առաջարկվող 2022 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կազմելու են 184 մլրդ 300.0 մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝ 31 մլրդ 481.1 մլն դրամ:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Արցախի «Արդարություն» խմբակցությունները ,ներկայացնելով իրենց տեսակետը,հայտարարել են, որ 2022թ․ բյուջեի նախագծին քվեարկելու են ազատ ռեժիմով։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, ըստ արտահայտած տեսակետների, դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը՝ կողմ։
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահը նախ անդրադարձել է 2021թ ունեցած ժողովրդագրական և տնտեսական խնդիրներին և ձեռքբերումներին։ Արայիկ Հարությունյանը խոսել է 2022թ բյուջեով նախատեսված ԱՀ արտաքին քաղաքականության, սոցիալական, շինարարության, ջրամատակարարման, կրթության, առողջապահության ոլորտներում նախատեսված ծրագրերից։ Ըստ նախագահի՝ զգալի փոփոխություններ են սպասվում էներգետիկայի և կապի ծառայությունների, ջրամատակարարման և սոցիալական ոլորտների բարելավման ուղղությամբ։
«2022թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հերթական նիստում ընդունվել են նաև օրակարգում ներառված օրենքների նախագծերը։
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը։
Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

Ամենից շատ դիտված

17:15 100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
19:49 ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews
12:42 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է
23:55 Հեշտ չի լինելու, բայց իրավիճակ փոխվելու է. Ալեն Ղևոնդյան
21:22 Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային». աջակցությունս եմ հայտնում Սրբազանին. Ռուբեն Մխիթարյան
20:57 Հրահանգված է այսօր երեկոյան ներխուժել Վեհարան 
23:13 Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան. «ՀայաՔվեի» անդամները հավաքվել են Մայր Աթոռում
17:40 Կալանքից չեմ վախենում․ երևի ես ավելի մեծ սպառնալիք եմ, քան վարչապետի աթոռը զբաղեցնողը․ Աջապահյան 
22:00 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 39․8 մլն փոխառություն, 96․3 մլն եկամուտ․ Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը