Ներքին 4 տարի առաջ - 14:53 23-12-2021

Փարաքարում բերման է ենթարկվել 7 անձ

«Sputnik Արմենիան» հայտնում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Փարաքարի բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 7 անձ։

Բերման ենթարկելու իրավական հիմքը Վարչական իրավախախտւմնրի օրենսգրքի 182-րդ հոդվածն է, այն է` «հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։

Իրավախախտման հաստատման դեպքում բերման ենթարկվածների նկատմամբ կնշանակվի տուգանք` 50 000 դրամի չափով:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բախումներ էին սկսվել «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները): Իրենց պնդմամբ համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին երդման արարողության ու պաշտոնը ստանձնելու։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը