Մամուլ 4 տարի առաջ - 09:27 23-12-2021

ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է Գարիկ Սարգսյանից. Վեդիում նոր թեկնածու է առաջ եկել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։

Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը:

Մյուս կողմից, երեկվա դրությամբ Վեդիի համայնքապետարանում խոսում էին, որ Գարիկ Սարգսյանը կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ մինչեւ նոր ընտրությունները, համայնքում անիշխանության վիճակ է: Նախկին համայնքների ղեկավարները, որոնց մի մասն ընդգրկված էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունում, եւ ընտրություններից հետո վերցրել են ավագանու մանդատները, անորոշության մեջ են։ Բանն այն է, որ դադարեցվել են այդ համայնքապետերի լիազորությունները, եւ որեւէ տեղեկանք, դիմում, գործարք հնարավոր չէ անել` մինչեւ կլինեն նոր ընտրություններ, եւ նոր ավագանին ներկայացուցիչներ կնշանակի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան