Ներքին 4 տարի առաջ - 11:00 22-12-2021

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին կատարած աշխատանքի համար

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի և ծառայության համար։

«Անշուշտ, երեք տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել ի նպաստ քաղաքի, բազմաթիվ կարևոր արդյունքներ են գրանցվել, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել Ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից»,- ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ներկայացնելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, ասաց Արմեն Գալջյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ նախընտրական խոստումները ինչ-որ չափով իրականացել են և վստահեցրեց, որ առաջիկա երկու տարիներին կշարունակեն իրականանալ։

Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը