Ներքին 4 տարի առաջ - 23:12 21-12-2021

Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով տիկին Պեկրեսի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք մեր ժողովրդի հետ են եղել ամենադժվար պահերին: «Այսօր ևս Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է: Համավարակից ու պատերազմից հետո մենք դժվարությունների միջով ենք անցնում,- նշել է նախագահը: -Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել: Ու դրա համար անչափ գնահատելի ենք համարում բարեկամներից ստացված օգնության ձեռքը: Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»:

Վալերի Պեկրեսը նշելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, ասել է, որ անցած տարիներին արդյունավետ համագործակցություն է ծավալվել Իլ դը Ֆրանսի և Հայաստանի մի շարք համայնքների ու մարզերի միջև: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի և մասնավորապես Իլ դը Ֆրանսի հայ համայնքն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին, և Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին. «Այսօր, ինչպես Դուք նշեցիք, Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման, ապագային ուղղված ծրագրերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ