Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:14 25-10-2022

Ջերմուկի դեպքերի ժամանակ եւս 60 քառ. կմ օկուպացրել են. Առաջնագիծը փոխվել է, իրենք հարձակվել, գրավել են. Գագիկ Մելքոնյան

Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են եւս մոտ 60 քառակուսի կմ-ով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 127 քառակուսի կմ տարածք:

Նրա խոսքով, 127 քառակուսի կմ-ն վերաբերում է անցած տարվա մայիսից մինչ օրս տեղի ունեցած օկուպացիաներին. «Ես 7 օր առաջ եղել եմ արեւելյան սահմանին եւ տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա 80 տոկոսով կատարված են եւ մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է: Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա եւ գրավել են: Այդքան զոհ ենք տվել, մինչեւ վերջ կռվել ենք»,- ասաց պատգամավորը:

Նա հաստատեց, որ առաջ եկած դիրքերում ադրբեջանցիների կողմից ինժեներական աշխատանքներ են կատարվում, հայկական կողմից եւս կատարվում են:

Անդրադառնալով նրան, որ շփման գծում հայ զինծառայողների մարմիններ կան, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Իհարկե, իրենք որ առաջ են եկել, մեր այն հենակետերը, որտեղ մեր զինվորները պայքարել են մինչեւ վերջ, հետ չեն նահանջել, զոհվել են եւ հիմա դա գտնվում է իրենց վերահսկողության տակ: Հիմա բանակցություններ են տարվում, որ կարողանանք հետ ստանանք»:

Հարցին, թե եթե սահմանազատում լինի, արդյոք Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից, կա՞ նման հույս, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Բնական է, որ իրենք նոր հենակետեր են ստեղծում, ամրացնում են: Եթե մի օր էլ մնա մարդը, հիմա էլ ձմեռ է, ցուրտ է, պետք է ստեղծի պայմաններ, որ կարողանա մնալ: Ինչ վերաբերում է հետ քաշվելուն, միջազգային դիտորդներ կան, գնալու է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ, նաեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու: Այդ բոլորը մեր ձեռքը չէ, խոշոր տերությունների ձեռքն է, որ մեզ ձեռք են մեկնել: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք այդ ձեռքը բռնելու ենք, թե ոչ»:

Գագիկ Մելքոնյանի խոսքով «30 տարի սահմաններին կրակոցներ կան եւ լինելու են, մինչեւ մենք մեր խնդիրները չլուծենք»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը