Արտաքին 4 տարի առաջ - 18:18 21-12-2021

Ադրբեջանի քաղաքացուց առգրավել են 20 մլն ռուբլի՝ Վրաստան մուտք գործելուց հետո

Ադրբեջանի քաղաքացին փորձել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետով Վրաստան մտցնել 21 մլն 680 հազար ռուբլի չհայտարարագրված գումար։ Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի քաղաքացին ուղևորությունը կատարել է բեռնատարով։ Նա վրացի մաքսավորներին ասել է, որ չի տեղափոխում իրեր, որոնք հայտարարագրելու կարիք կա։

Տրանսպորտային միջոցի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված դրամական միջոցներ։ Ազգային արժույթի փոխարկելիս գումարը կազմել է 915.633 լարի։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ չհայտարարագրված գումարները առգրավվել են, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է