Ներքին 4 տարի առաջ - 17:10 19-11-2021

Վարկ տրամադրելու պատրվակով մի քանի քաղաքացուց մոտ 4 մլն դրամ են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կազմակերպված խմբի կողմից համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը, խարդախության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 29 և 21-ամյա երիտասարդները, սոցիալական ցանցի միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մտադրությամբ, ստեղծել են հանցավոր խումբ և կատարել դերաբաշխում՝ խմբի կազմում ներգրավելով նաև համապատասխան համակարգչային մասնագետ, ով ստեղծել է «ajakic.com» անվանմամբ կայք:

Այնուհետև www.facebook.com սոցիալական ցանցում տեղադրելով գովազդ, թե իբր «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունն ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց վարկային պատմության և երաշխավորի տրամադրում է մինչև 4 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ օգտատերերին ուղղորդել են վարկ ստանալու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար այցելել իրենց կողմից ստեղծված հիշյալ կայք:

Կապ հաստատելով հայտատուների հետ և մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատկից՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով հավաստիացրել են, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և այն ստանալու համար պահանջել 094 605-868 և 077 137-362 հեռախոսահամարներով «Tellcell» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար, որոնք տարբեր օրերի կանխիկացվել է կազմակերպված խմբի անդամների կողմից և հափշտակվել:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կողմից, այս եղանակով, 2021թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկ տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ ընդհանուր առմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 939 800 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու հնարավոր այլ եղանակները և տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են կազմակերպված խմբի այսօրինակ գործողություններից, կարող են դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Միաժամանակ՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն արդեն ստուգված և վստահելի կազմակերպությունների ծառայություններից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու

Ձեզ գուցե հետաքրքրի