Ներքին 4 տարի առաջ - 14:30 21-12-2021

Վանաձորում ոստիկանները քաղաքացուն բռնել են տերմինալից գողություն անելու պահին

Դեկտեմբերի 17–ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնող Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նկատել էին, որ դիմակավորված անձը լինգով կոտրում է վճարային տերմինալը։ Արագ մոտեցել էին ու բռնել՝ կանխելով գողությունը։

Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։

Քննությունը շարունակվում է: