Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:04 21-12-2021

Կալիֆոռնիայում 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից հետո (տեղի ժամանակով)՝ ցնցելով նահանգի մեծ հատվածը:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:

Նրա խոսքով՝ աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել. մի շարք կառույցներ ու շենքեր են թեթևակի վնասվել, հիմնականում կոտրվել են պատուհանները:

Ամենից շատ տուժել է Ֆերնդեյլ շրջանը, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից հյուսիս: Տեղի խանութենրից մեկի սեփականատերը կրած կորուստները գնահատել է 15 000 դոլարի սահմանում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան