Արտաքին 4 տարի առաջ - 10:05 17-12-2021

ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա

ԱՄՆ-ում, դեկտեմբերի 14-ին, Լուիզիանա նահանգում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա։ Վթարի հետևանքով զոհվել է օդաչուն, հաղորդում է տեղական Wlox կայքը։

Ոստիկանության տվյալներով, ուղղաթիռը կործանվել է արևելյան ուղղությամբ, Բոնեթ-Քառ-Սթիլվեյ կամրջի մոտ:

Ենթադրաբար, խոսքը Bell 407 ուղղաթիռի մասին է, որում եղել է միայն օդաչուն։ Պատահարը հետաքննում են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։

Մայրուղու երթևեկությունը մասամբ դադարեցվել է:

Նշվում է նաև, որ վթարի հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել և մոտ 20 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Ավելի ուշ այն վերականգնվել է։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ