Արտաքին 4 տարի առաջ - 13:03 16-12-2021

Եվրամիությունը մտադիր է Արևելյան գործընկերության ծրագրին ավելի քան 2 միլիարդ եվրո հատկացնել

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել Արևելյան գործընկերության ծրագրում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում ելույթ ունենալով Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։

«Մեր նոր օրակարգը, որը մենք առաջարկում ենք, տնտեսական և ներդրումային հավակնոտ ծրագիր է ներառում: Այն մոբիլիզացնելու է ավելի քան 2 միլիարդ եվրո»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Նրա խոսքով, «այդ ներդրումները կոնկրետ ազդեցություն կունենան ծրագրին մասնակցող երկրների հասարակությունների վրա»։ «Հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կառավարումն ու ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը և երիտասարդության աջակցությունը, կմնան մեր գործընկերության հիմնաքարերը»,- ասել է նա:

«Մենք կարող ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում կառուցել միայն միասին՝ ամրապնդելով մեր համագործակցությունը: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստում են գործընկերների միջև փոխգործակցության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցությանը: Առջևում շատ աշխատանք կա անելու»,- եզրափակել է Միշելը:

Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում անցկացվում է Արևելյան գործընկերության ծրագրի թվով վեցերորդ գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի օրակարգում, մասնավորապես, ներառված են համավարակի, Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող բարեփոխումների և ծրագրին՝ ԵՄ հանձնառության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է