Արտաքին 4 տարի առաջ - 10:43 16-12-2021

Գիտնականները հայտարարել են սպասվող «դժոխային» շոգերի մասին

Ամերիկյան Դյուկի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ ապագայում, կլիմայի տաքացման պատճառով, Երկրի բնակիչները չեն կարողանալու երկար աշխատել բաց տարածքներում, հաղորդում է Nature communications-ը։

Հետազոտողները զգուշացրել են, որ եթե մոլորակի ջերմաստիճանն, ըստ Ցելսիուսի սանդղակի, երկու աստիճանից բարձր լինի, ապա աշխատանքի արտադրողականության անկումից առաջացած տնտեսական կորուստը կկազմի տարեկան 1.6 տրիլիոն դոլար:

Ըստ փորձագետների, ամենաշատը տուժելու են արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջանների՝ Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ​​և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի բնակիչները: Այժմ էլ բաց տարածքներում աշխատող բազմաթիվ մարդիկ տուժում են ցերեկվա ուժեղ շոգից, իսկ ջերմության յուրաքանչյուր լրացուցիչ աստիճանի հետ ավելի կդժվարանա նրանց գործունեությունը, նշել են գիտնականները:

Շատ երկրներում նաև ամռանը գրեթե անհնար կդառնա առանց առողջությանը վնաս հասցնելու գյուղատնտեսական և շինարարական կենսական անհրաժեշտ աշխատանքներով զբաղվելը: Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ինդոնեզիան, որտեղ քաղաքացիների մեծ մասն աշխատում է դրսում, տնտեսական մեծ կորուստներ կունենան կլիմայի փոփոխության պատճառով, ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է