Միտք 4 տարի առաջ - 21:35 15-12-2021

Սերժ Սարգսյանի համակուրսեցուց մինչև Սուրեն Պապիկյանի համակուրսեցի. «առակ» սրած բզի մասին

Նախկինում, որպես կանոն՝ հիմնականում դպրոցի տնօրեններ էին դառնում պաշտոնյաների կանայք, սիրուհիներն ու մտերմուհիները, դուստրերն ու հարսները, քենիներն ու համակուրսեցիները:

Դպրոցում աշխատելը հարմարավետ էր բոլոր առումներով՝ նախ կարելի էր թանկարժեք հագուստների ու զարդերի չգրված մրցույթ կազմակերպել, բացի դրանից՝ դպրոցում աշխատանքը շուտ է ավարտվում, և հետո տղամարդիկ սակավաթիվ են, հետևաբար խանդելու առիթները՝ քիչ:

Այսօր այդ ավանդույթը «սրբորեն» շարունակվում է, բազմաթիվ են օրինակները, թե ինչպես են ՔՊ-ամերձ շրջանակների մարդիկ հայտնվում դպրոցների տնօրենների պաշտոններում, բուհերի կառավարման խորհուրդներում:

Ամենաթարմ օրինակը ասֆալտի գծով մեծագույն մասնագետ, ներկայումս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Տաթև Եսայանն է, որ հավակնում է Գոգոլի անվան դպրոցի տնօրենի պաշտոնին ու չի թաքցնում Սուրեն Պապիկյանի մասին իր մտերմության մասին: Իսկ դպրոցի նախկին տնօրենի պայմանագիրն ավարտվել է: Բայց նա ցանկալի անձ չէ «թավշիստների» համար, քանի որ ՀՀԿ-ական Սիլվա Աչոյանի փեսան է, որը ժամանակին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նրա պաշտոնավարման օրոք դպրոցականներին ու մանկավարժներին «քշում» էին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանրահավաքների:

Ցավոք, ինչպես ամենուր, այս պարագայում էլ գործում է բումերանգի օրենքը: Բոլորն են հիշում, թե ինչպես էր «կտրում» Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզան Ազիզյանի կամ Իշխան Զաքարյանի՝ տնօրեն քենու սուրը:

Նույն էլ վերաբերում էր պաշտոնյաների զավակներին: Հետաքրքիր զուգադիպությամբ, դասարանից դասարան «թռչելու» հնարավորություն տրվում էր «էլիտար» դպրոցներում սովորող նրանց «տաղանդավոր» բալիկներին: Էքստեռն փոխադրումների կարգով քննություն հանձնողների թվում էին, օրինակ, այն ժամանակվա ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի կամ, ասենք, Երևանի ոսկերչական գործարանի տնօրենի դուստրերը, ԱԺ պատգամավորների թոռներն ու զավակները:

Ժողովուրդն իմաստուն է, երբ թևավոր խոսքով ասում է, թե ուր է մտնում ամեն մեկի սրած բիզը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան