Ներքին 4 տարի առաջ - 09:23 08-07-2022

1 մլն 801 հզ դրամից մինչև 23 մլն դրամ ինչպես են աճել Սուրեն Պապիկյանի եկամուտները՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2021թ․-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022թ․-ի մայիսի 27-ին։ Պապիկյանը հայտարարագրել է 3 հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք համատեղ սեփականություն է ձեռք են բերվել 2003թ․-ին, և մեկ բնակարան Երևանի Արաբկիր համայնքի բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերել 2019թ․-ին։ Տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բանկային ավանդներ կան փոխառություններ Պապիկյանը չի հայտարարագրել։

Պապիկյանը հայտարարագրել է 3 բանկային հաշիվների վրա առկա դրամական միջոցները, որոնցից մեկին տարեսկզբին եղել է մոտավորապես 8,6 մլն դրամ, երկրորդին՝ 4 432 եվրո, 4 901 դոլար։ Տարեվերջին այդ հաշիվներին համապատասխանաբար եղել են 22 մլն 395 հզ դրամ, 4 403 եվրո և 4 901 դոլար։ Տարեվերջին հայտարարագրել է նաև 5 մլն դրամ, 11 000 դոլար և 3 000 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտները կազմել են 23 մլն դրամ, որից 11 մլն 729 հազար դրամը ստացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, 6 մլն 283 հազար դրամը՝ վարչապետի աշխատակազմից, 2 մլն 119 հազար դրամը՝ պաշտպանության նախարարությունից և1 մլն 899 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից, ևս 1 մլն դրամը այլ եկամուտնեն են, որի ծագումնաբանության մասին Պապիկյանը ոչինչ չի ներկայացրել։ Պապիկյանը հայտարարագրել է նաև 17 մլն 809 հազար դրամ և 499 հազար դրամ վերցրած վարկային միջոցները։

Ներկայացնեք նաև նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որը նա ներկայացրել է 2018 թ․-ին, երբ նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Հատկանշական է, որ 2018 թ․-ին նա հայտարարագրել է միայն մեկ հողամաս, NISSAN TEANA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Պապիկյանը հայտարարագրել էր նաև 12 մլն 493 հազար դրամ հանձնած փոխառություններ։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 1,3 մլն դրամ և 1300 դոլար դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում ստացած եկամուտները կազմել են 1 մլն 801 հազար դրամ, որոնք 3 աղբյուրից ստացված աշխատանքի դրմաց վարձատրություններ են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին