Ներքին 2 տարի առաջ - 22:30 02-08-2024

Բնակարան, 3 հողամաս, 32 մլն դրամ եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիսին ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի և նրա կնոջ Արմինե Մուրադյանի հայտարարագրերը։ Փաստացի 2018-ի իշխանափոխություն չի շրջանցել նաև Սուրեն Պապիկյանին, և նախկին ուսուցիչը շեշտակի բարելավել է իր նյութական վիճակը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը 2018-ի իշխանափոխությունից հետո 2018-2021 թվականներին զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, 2021-ի օգոստոսին նշանակվել փոխվարչապետ, սակայն ամիսներ անց՝ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է պաշտպանության նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին։ Նա ունի նաև համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ Լոռու մարզի Լոռի բերդ բնակավայրում, որոնց վերջինս տիրապետում է դեռևս 2003 թվականից։ Ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասերը տարեվերջին պահպանել են։

Սուրեն Պապիկյանը 2023 թվականի ընթացում 90 օրից ավելի տիրապետում է 1 սեփական տան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Վերջինս «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում ունի 75․573․379 դրամ փոխառություն, որը Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքի գումարն է։

Պապիկյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 11․229․076․42 դրամ, 17․501.96 դոլար և 10․254.85 եվրո, որոնք տարեվերջին կազմել են 18․653․843․9 դրամ, 17․501.96 դոլար և 10․393.41 եվրո։ Որպես կանխիկ դրամ՝ նա հայտարարագրել է 4․500․000 դրամ, 21․000 դոլար և 10․000 եվրո, որից տարեվերջին մնացել է 20․000 դոլար և 10․000 եվրո։

Սուրեն Պապիկյանի տարեկան եկամուտները կազմել են 31․101․310 դրամ, որից 21․499․450 դրամը ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձն է, 7․805․000 դրամը՝ Գրիգոր Սագարաձեից ստացած վարձակալության վճարը, իսկ 1․796․860 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 58․305․783.7 դրամ։

Պապիկյանն իր եկամուտներից 17․253․875 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 5․000․000 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։

Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Նա նույնպես 2023 թվականի ընթացում 90 օրից ավելի տիրապետում է մի սեփական տան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Արմինե Մուրադյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 6․184․697 դրամ և 17․700 դոլար, որոնք տարեվերջին կազմել են 4․987․579 դրամ և 17․700 դոլար։ Որպես կանխիկ դրամ՝ վերջինս հայտարարագրել է 3․400․000 դրամ և 2000 եվրո, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Պապիկյանի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 707․072 դրամ, որից 347․600 դրամը նա ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունից, 359․472 դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների