Ներքին 3 տարի առաջ - 19:23 24-08-2022

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքից ազատ արձակվելը ՀՀ դատախազությունը չի բողոքարկի

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքից ազատ արձակումը ՀՀ դատախազությունը չի բողոքարկի։

Այս մասին Oragir.news-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Որևէ այլ մեկնաբանություն Խաչատրյանը չտվեց։

Հայկ Սարգսյանի ազատ էր արձակվել հուլիսի 30-ին։

Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին՝ Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո։

Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր․ «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց… Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…»։

Քննչական մարմինը զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրել երեք քաղաքացու, նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատարանը որոշում էր կայացրել՝ կալանքի տակ առնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, երեք մեղադրյալներից մեկն էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն էր, ով նույնպես ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին