Մամուլ 4 տարի առաջ - 08:58 15-12-2021

Լիպարիտյանն առաջարկել է՝ զիջենք, լուծում գտնենք. Հրապարակ

Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։

Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն եւ կխոչընդոտեն իր ծրագրերին։ Լիպարիտյանը փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ մենք՝ հայերս, այն էլ՝ պարտությունից հետո, չենք կարող որեւէ դեր ստանձնել, պահանջներ դնել, մեր գոյատեւման միակ պայմանն ընդառաջելն է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ հարաբերություններ հաստատելը։ Ասել է, որ հիմա կարեւոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելը ճիշտ չէ։ Պետք է զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին եւ ճանապարհի ու միջանցքի արանքում մի լուծում գտնենք, բայց թե ինչ` չի մանրամասնել։ Նա պատմական էքսկուրս է արել՝ համոզելով, որ հողերի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դեռ 90-ականներից միջազգային հանրությունն այն դիտարկում էր որպես օկուպացված:

Հարցրել են՝ ինչո՞ւ հաղթած դիրքերից առաջին նախագահը չլուծեց հարցը, պատասխանել է՝ թիմակիցները թույլ չտվեցին՝ ակնարկելով Վազգեն Սարգսյանին։ Ասել է նաեւ, որ այսօր մենք, ըստ էության, չունենք արտաքին քաղաքականություն։ Հանդիպմանը ներկա է եղել 20-25 պատգամավոր: Շեշտեցին, որ նրա մոտեցումներն իշխող խմբակցությունում այնքան էլ չեն ողջունում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»