Ներքին 4 տարի առաջ - 13:05 14-12-2021

Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները։

Մասնավորապես, իրականացված չէ ճանապարհի եզրագծումը, փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև՝ նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով: Մաքրված չեն ջրահեռացման առուները։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։

Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը