Ներքին 4 տարի առաջ - 11:49 14-12-2021

Լո՞ւրջ, Հայաստանը չի՞ զբաղվում, հա՞․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վատ հարց է համարում կալանավորված գերիների փաստաբանի այն հայտարարությունը, որ գերեվարված զինվորները, որոնք այսօր կալանավորվում են, բավարար հագուստ չեն ունեցել, նրանց նահանջը չի կազմակերպվել, և այժմ կալանավորված գերիները ուղղակի քավության նոխազ են․

«Դուք շատ վատ հարց եք տալիս, ես այդ հարցին ոչ միայն չեմ պատասխանի, այլև այդ հարցը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում այսօր էլ սահմանում ծառայություն տանող մեր զինվորների համար, որովհետև ինչ-որ փամփուշտ լինել-չլինելու մասին եք խոսում, փաստաբանի տեսակետ եք ասում։ Դուք տվեցիք հարցը, ես տվեցի պատասխանը»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Հարցին, թե այսօր Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում գերիների հարց քննարկվե՞լ է, Քոչարյանն արձագանքեց․ «Բնականաբար, պետք է շարժվենք այն իրողությունով, որը ներկայացրեց պարոն Փաշինյանը․ գերիների հարցը մեր օրակարգում շարունակում է մնալ թիվ 1 հարցը, և քանի դեռ գերիները կան, ցանկացած հարցի քննարկման մեջ գերիների հարցը պիտի լինի մեր օրակարգի առաջնային հարցը»։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան գերիների վերադարձի գործընթացի վրա իշխանականների այն հայտարարությունները, որ նրանք դասալիք են, պիտի պատասխանատվության ենթարկվեն և այլն, Անդրանիկ Քոչարյանը հիշեց 1992 թվականը, երբ Ադրբեջանը դիակներ ուներ, բայց վերադարձի համար աղմուկ չէր անում․

«Մենք այդ գերիների շահարկման թեման հանենք մեր ներքին օրակարգից, Դուք կտենսնեք, թե գերիների հարցը ինչքան հանգիստ իր լուծումը կգտնի։ Մենք առաջին պատերազմի ժամանակ ունեինք զոհվածներ Ադրբեջանից, որոնց թաղման, հուղարկավորության խնդիրներ էն ժամանակ էլ կային, բայց նրանք ոնց որ անտեսեցին, լարվածություն չեն ստեղծել 1992 թվականից սկսած, այսինքն՝ կային դրանք։ Հիմա գերիների հարցով զբաղվում են, եթե չզբաղվեին, գերիների վերադարձ ընդհանրապես չէր լինի»,- պատասխանեց Քոչարյանը, իսկ դիտարկմանը, որ գերիներին Մուրադովն է վերադարձնում Ռուսաստանի ջանքերով, Քոչարյանը արձագանքեց․

«Լո՞ւրջ, Հայաստանը չի՞ զբացղվում, հա՞։ Մուրադովը հենց այն պաշտոնյան է, որը զբաղվում է ըստ հրադադարի հայտարարված պահանջների»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ