Ներքին 4 տարի առաջ - 13:02 13-12-2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն ձեռք բերեցին, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։

Դեկտեմբերի 10-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Երիտասարդը ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվեցին նաև երիտասարդի կողմից շահագործվող մյուս մեքենան ու բնակարանը։ «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, դետոնատորի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 17 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների 2000-ից ավելի փամփուշտ և այլն։

Բնակարանի խուզարկությամբ ևս գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ հայտնաբերվեց, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 26, մյուսը՝ 30 փամփուշտով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արմավիրի ոստիկանները տեղեկություն ձեռք բերեցին, որ ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։

Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը