Էրեբունու ոստիկանները Սարի թաղում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
copy image url

Էրեբունու ոստիկանները Սարի թաղում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:02 14-02-2024
Երեկ՝ փետրվարի 13-ին, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչը իր տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Քննիչը քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանի կողմից ստանում է խուզարկության թույլտվություն ու արդեն երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները քննչական խմբի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ առավոտյան ժամը 08:00-ին այցելում են Սարի թաղի 18 փողոցի 56-ամյա Հակոբ Մ-ի տուն:

Հայտնաբերվում է «ԱԿՍ 74» տեսակի խզակոթով ինքնաձիգ, 1 հատ երկփողանի հրացան, 1 հատ ազդանշանային ատրճանակ, 1 հատ սվին դանակ, 2 հատ «Ֆ1» և «ՌԳԴ5» տեսակի նռնակներ, «ՏՈԶ» տեսակի հրացանի փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի ու տրամաչափի փամփուշտներ:

Տեղում արդեն Հակոբ Մ.-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնում է, որ զենք-զինամթերքը ինքը բերել է Արցախի Հանրապետությունից:

Քննիչը ողջ զենք-զինամթերըք առգրավվում է, իսկ Հակոբ Մ.-ին ոստիկանները տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացնում են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված