Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:20 16-02-2024

Արմավիրում ոստիկանները հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի քաղաքացի, որը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմից հետո մեծ քանակի զենք և զինամթերք է իր հետ բերել։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին հայտնում է, որ նրանց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և ամբողջ զենք-զինամթերքը ինքը թողել է Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։

Ոստիկանները մեկնում են քաղաքացու մատնանշած վայր, որը մի քանի հեկտար տարածություն է ու սկսում են փնտրել զենք-զինամթերքը։ Մոտ 1 ժամ այդ ամբողջ տարածքը ոտքով «տակն ու վրա» անելուց հետո ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են կասկածելի պարկերը, ինչից հետո տեղեկությունը փոխանցում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քննիչի գլխավորությամբ կատարվում է զննություն, որտեղ էլ հայտնաբերվում է մեկ փողանի ողորկափող հրացան, կարճեցված մեկ փողանի ողորկափող հրացան, երկփողանի ողորկափող հրացաններ 3 հատ, մեկ փողանի հրացան, 1 հատ համարը ջնջված «Տիր» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված «Տոզ» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված գնդացիրի փող, 1 հատ «Մաուզեր» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված «Կարաբին», 1 հատ «Կարաբին», 1 հատ համարը ջնջված 7,62 մմ տ/չ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 1 հատ համարը ջնջված 5,44 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 5.45 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7,62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 5.45 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ համարը ջնջված 5,45 մմ տ/չ ինքնաձիգ, 1 հատ «EK OL major» մարտական ատրճանակ ձևափոխված, 1 հատ համարը ջնջված «Մակարով» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ «STEGER» տեսակի օդամղիչ ատրճանակ, 1 հատ առանց համարի «ANSAR» տեսակի ատրճանակ, 1 հատ «ANSAR» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ մեկնարկային ազդանշանային ատրճանակ, 1 հատ հակատանկային նռնակ, 3 հատ ականանետի ական, 12 հատ 12,7 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ 20 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ 14 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 4 հատ ականանետի պայթուցիչ, 18 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 19 հատ փամփուշտ կրակող սարք, 5 հատ հակատանկային նռնակի գլխիկ, 2 հատ զրահաբաճկոն, 1 հատ սաղավարտ, 7 հատ «Տրատիլ» տեսակի պայթուցիչ, 26 հատ տարբեր տեսակի ձեռքի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, 2 հատ դետոնացիոն լար, 1 հատ ուսապարկ, 1 հատ 100 մմ տ/չ հրետանային արկ, 1119 հատ տարբեր տ/չ-երի փամփուշտներ, 3 հատ լուսաձայնային փամփուշտ և 2 ազդանշանային փամփուշտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան