Արտաքին 4 տարի առաջ - 19:14 12-12-2021

Նոր Կալեդոնիայի բնակիչները որոշել են մնալ Ֆրանսիայի կազմում

Նոր Կալեդոնիա արշիպելագում ավարտվել է կղզիների անկախության հռչակմանը նվիրված երրորդ հանրաքվեի քվեարկությունը։ Դրան դեմ է արտահայտվել մասնակիցների 95,6%-ը։ Ֆրանսիայից անջատվելու հակառակորդները հաղթել են նաև առաջին երկու հանրաքվեներում՝ 2018-ին (մասնակցությունը 56,7%) և 2020-ին (մասնակցությունը 53,3%)։

Քվեարկության արդյունքները հայտնել է տեղական 1ère հեռուստաալիքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է արշիպելագի բնակիչներին.

Նա ընդգծել է, որ այսօր Ֆրանսիան էլ ավելի է գեղեցկացել, քանի որ Նոր Կալեդոնիայի բնակիչները որոշել են մնալ նրա հետ։ Մակրոնը նշել է, որ հարգանքով և խոնարհությամբ ընդունում է այն մարդկանց ընտրությունը, որոնք նախընտրել են մնալ ֆրանսիացի։ Երկրի ղեկավարը հավելել է, որ հպարտ է, որ հասարակության պառակտումը լուծվել է խաղաղ ճանապարհով

Նոր Կալեդոնիան ֆրանսիական տիրապետության տակ է անցել 1853 թվականին։ Այժմ Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագում ապրում է մոտ 270 հազար մարդ։ 1998 թվականին պայմանագիր է ստորագրվել կղզիների ապագաղութացման մասին։ Դրա համար անհրաժեշտ էր երեք հանրաքվե անցկացնել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից