Արտաքին 4 տարի առաջ - 13:34 12-12-2021

Հնդկաստանի վարչապետը Twitter-ում «ճանաչել է» բիթքոյնը

Անհայտ հաքերները կոտրել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Twitter-ի էջը. հանցագործները հաղորդագրություն են գրել, որում Մոդին իբր հայտարարել է բիթքոյն կրիպտոարժույթի ճանաչման մասին։

«Նարենդրա Մոդիի Twitter-ի հաշիվը շատ կարճ ժամանակով կոտրվել է։ Խնդիրը զեկուցվել է Twitter-ում, և հաշիվը վերականգնվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի բիթքոյնը որպես վճարման միջոց ճանաչելու մասին հաղորդագրությունից, հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հնդկաստանը գնել է արժույթը և այն կբաշխի բնակչությանը։

Նարենդրա Մոդին Twitter-ում ունի 73 միլիոն հետևորդ՝ կեղծ տեղեկատվությունը արագորեն տարածվել է հնդկական հատվածի սոցիալական ցանցերում:

Ընդ որում՝ Հնդկաստանում նախատեսում են մոտ ապագայում քննարկել կրիպտոարժույթը որպես վճարման միջոց ճանաչելու մասին օրինագիծ։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում