Բրեդ Փիթը ցանկանում է հաշտվել Անջելինա Ջոլիի հետ
copy image url

Բրեդ Փիթը ցանկանում է հաշտվել Անջելինա Ջոլիի հետ

Ավելին 3 տարի առաջ - 23:35 10-12-2021

Դերասան Բրեդ Փիթը ցանկանում է հաշտվել իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ, հայտնում է Us Weekly-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

57-ամյա Փիթը ցանկանում է դա անել հանուն երեխաների. «Բրեդը հույս ունի, որ մի օր նա և Անջելինան հնարավորություն կգտնեն ներելու միմյանց և հարաբերությունների այլ մակարդակի հասնելու, թեկուզ՝ հանուն երեխաների: Նրան դուր չի գալիս այս վեճը»,- ասում է աղբյուրը։

Փիթն ու Ջոլին բաժանվել են 2016 թվականին, ամուսնալուծվել՝ 2019-ին։ Նրանց միջև դատական վեճերը դեռ չեն ավարտվել։ Մասնավորապես, դատերը վերաբերում են զույգի վեց հարազատ և որդեգրած երեխաներին՝ 20-ամյա Մեդոքսին, 18-ամյա Պաքսին, 16-ամյա Զախարային, 15-ամյա Շայլոյին, 13-ամյա երկվորյակներ Նոքսին և Վիվյենին