Արտաքին 4 տարի առաջ - 10:57 04-11-2021

Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո որոշել է հրաժարվել անձնական կյանքից

Դերասան Բրեդ Փիթը նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, որոշել է հրաժարվել անձնական կյանքից և այլևս չամուսնանալ։ Այս մասին հաղորդում է UsWeekly-ը՝ հղում անելով հոլիվուդյան աստղի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներին։

Դերասանի ծանոթների խոսքով, Փիթի համար նոր կանանց հետ ծանոթությունները դադարել են կարևոր լինել այն բանից հետո, երբ նա ստիպված է եղել կարևոր հարցեր լուծել Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի արդյունքում։

Ըստ աղբյուրների, 57-ամյա դերասանը մի քանի ժամադրության է գնացել, սակայն դրանք ոչ մի լուրջ բանով չեն ավարտվել։ Ի թիվս այլ բաների, Փիթն այժմ զբաղված է, նախկին կնոջ հետ համատեղ, երեխաների խնամակալության իրավունք ստանալու հարցով։

Նաև դերասանի ծանոթները նշել են, որ նա քրտնաջան աշխատում է և փորձում է հնարավորինս լավատես լինել, չնայած այն հանգամանքին, որ նախկին կնոջ հետ «պատերազմը» լրջորեն ազդել է նրա հոգեվիճակի վրա։

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը մերժել է երեխաների խնամակալության վերաբերյալ հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի հայցը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին