Արտաքին 4 տարի առաջ - 23:14 08-12-2021

Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում Քավալայի գործով ԵՄ որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումները։ Այս մասին հայտնում է Ermwnihaber-ը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Եվրամիությունից հնչող հայտարարությունները Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ սահմանելու վերաբերյալ Էրդողանը մասնավորապես պատասխանել է․ «Մենք չենք ճանաչում Քավալայի, Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները։ Հարցն այդքան պարզ է։ Հաշվում ենք, թե չկան։ Մեզ համար դրանք առ ոչինչ են։ Քանի անգամ ենք պարզաբանել այս հարցերը։ Ուզում են, թող հասկանան, չեն ուզում թող չհասկանան։ Մենք Եվրամիության որոշումը մեր դատական ​​իշխանության որոշումից վեր չենք ճանաչում։ Ինչպես ճիշտ են գտնում, թող անեն»։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել գործարար, իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը