Արտաքին 3 տարի առաջ - 19:22 26-10-2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Իսրայել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովի ընթացքում, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացմանը, շարունակել է հայտարարություններ անել հակահրեական քննադատական հռետորաբանությամբ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը, խոսելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի մասին, ասել է. «Ես իմ կյանքում մեկ անգամ եմ սեղմել այդ Նեթանյահու կոչված մարդու ձեռքը: Մեր տանը, «Türkevi»-ում (Թուրքական տունը՝ Թուրքիայի ներկայացուցչությունը, որը գտնվում է Նյու Յորքում): Մենք լավ նպատակներ ունեինք, բայց մեր լավ նպատակները նա չարաշահեց»:

Ապա հավելելով, որ Իսրայել մեկնելու ծրագիր ունեին, ասել է. «Չեղարկու՛մ եմ, չե՛նք գնալու»:

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս ժողովից քիչ անց Էրդողանը որոշում է կայացրել դադարեցնել Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ էլեկտրաէներգիայի որոնման և Եվրոպա գազամատակարարման ծրագրերը:

Էներգետիկայի և բնական հանածոների նախարարության աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն՝ Մերձավոր Արևելքում իրականացվող բնական գազի որոնման աշխատանքների և գազի խողովակների շուրջ տարվող աշխատանքների հետ կապված քննարկումներ ունենալու նպատակով Իսրայել պլանավորված այց է ունեցել նաև գերատեսչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը, ով ևս չեղարկել է իր այցն Իսրայել:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ էր Էրդողանը Նյու Յորքում անկացված «ՄԱԿ գլխավոր ասամբելայի գագաթնաժողով»-ի ընթացքում հայտարարել, որ Իսրայելի հետ էներգիայի հորատման աշխատանքներ է սկսելու:

Նույն գագաթնաժողովի ընթացքում էր հայտարարել նաև, որ ոչ միայն Թուրքիայի, այլ միարժամանակ նաև Եվրոպայի ուղղությամբ են սկսելու գործարկել էլեկտրահաղորդման գծերը:

Էրդողանն ավելի վաղ Իսրայելին համարել էր ոչ թե պետության, այլ խմբավորման պես գործող երկիր, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն անվանել էր ազատագրական և մոջահեդներից (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ, որոնք փրձում են պաշտպանել իրենց հողերը՝ փաստացի արդարացնելով նրանց գործողությունները:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում