Արտաքին 3 տարի առաջ - 20:06 23-08-2023

Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին։ Վերջինս ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։

Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։

«Կարծում եմ՝ այս հարթակը, որը ստեղծվել է Ղրիմի գործը խաղաղ միջոցներով առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով, կամրապնդի այն ուղերձները, որոնք մենք ցանկանում ենք փոխանցել Ղրիմի հարցում։ Թուրքիան, որը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, առաջին իսկ օրվանից վճռականորեն պաշտպանում է, որ այդ քայլն անօրինական է։ Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Ղրիմի թաթարների Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալն ու ընկերները ազատ կարձակվեն։ Նա ընդգծել է, որ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից թաթար թուրք ազգականների անվտանգության և բարեկեցության ապահովումը նույնպես Թուրքիայի առաջնահերթություններից է»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում