Ներքին 4 տարի առաջ - 14:32 08-12-2021

ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն միմչ օրս դեռ չի հաստատվել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ռազմական բյուջեի մասով, անընդունելի է համարում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց պետբյուջեի նախագծի քննարկմանն ԱԺ-ում խմբակցության անունից ելույթում՝ անդրադառնալով նախագծի՝ անվտանգությանը վերաբերող բլոկին:

«Գլխավոր խնդիրը, որը կա այս բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտացոլված է և սահմանագծում և առհասարակ ԶՈՒ-ում և անվտանգության համակարգում: Մեկ տարի է ՝խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այժմ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ու՞ր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո և սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեի նախագծում որևէ կերպով արտացոլում չունեն կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները: «Եվ այս պարագայում այդ փաստաթուղթը բերել ընդունել, գոնե նվազագույնը ռազմական բյուջեի մասով եմ ասում, ուղղակի անթույլատրելի, անտրամաբանական է»,-ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»