Ներքին 4 տարի առաջ - 10:46 08-12-2021

Բաքվի ռազմաքաղաքական շանտաժին հակադրվելու երկու ճանապարհ կա. Առավոտ

Առավոտ օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախա-րարության խոսնակը չէր բացառել, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Ստոկհոլմում հնարավոր է կայանա Արարատ Միրզոյան Ջեյհուն Բայրամով հանդիպում: Պաշտոնական Բաքուն, սակայն, մերժեց այն, հայտնելով, թե որն է դրա պատճառը: Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց, որպես պատճառ նշելով՝ «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

Արգելափակված այս իրավիճակով, վստահաբար, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձեց ցույց տալ Մոսկվային, որ իրենց ձայնը պետք է լսելի ու որոշիչ լինի, եւ ցանկացած պահի, նրանք կարող են բանակցային գործընթացում պատային իրավիճակներ ստեղծել: Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող զարգացումները։

Կրեմլը հաղորդեց, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ է կայացել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը՝ փոխգործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսեւորվել առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարեւորությունը, հանդես է եկել հօգուտ հետագա ջանքերի համակարգման, այդ թվում՝ ռուս-թուրքական կենտրոնի հնարավորություններն օգտագործել հակամարտության գոտում հրադադարն ու բոլոր ռազմական գործողությունները հսկելու համար»,- ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը