Ներքին 4 տարի առաջ - 15:43 07-12-2021

Կկատարվի երթևեկության փոփոխություն

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ: