Ներքին 4 տարի առաջ - 14:05 07-12-2021

էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը քիչ առաջ սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է քաղաքացիներից մեկի հետ գերիների թեմայով։ Նա նշում է, որ գերիներն իր համար այլևս գոյություն չունեն։ Հայտնի չէ, թե տեսանյութը երբ և ինչ հանգամանքներում է արվել։ Ներկայացնում ենք տեսագրության սղագրությունը․

- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․

Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։

- Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․

Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

- Պաշտպանել հայրենիքը։

Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։

- Կուզեմ Ձեզնից լսեմ։

Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

- Ինձ շատ ա հետաքրքրում սա։

Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից