Ներքին 4 տարի առաջ - 22:50 05-12-2021

Լարված իրավիճակ Աբովյանի ընտրատեղամասերից մեկում․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է, որ Աբովյանի թիվ 29/14 ընտրական տեղամասի դիմաց այս պահին լարված իրավիճակ է: ԲՀԿ-ից ահազանգ ստացան, որ հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի միանձնյա որոշմամբ՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում:

Ահազանգով տեղամաս շտապեցին ԲՀԿ-ականները, նրանց թվում` նախկին պատգամավոր Արման Աբովյանը, նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ, նաև Աբովյանի գործող փոխքաղաքապետ Դավիթ Զադոյանը, որը նաև ավագանու անդամի թեկնածու է: Սակայն ոստիկանները չբացեցին դռները, որ ներս մտնեին, ինչն առաջացրեց աղմուկ, դժգոհություն:

Զարոյանն ասաց, ու տեղեկություն ունեն, որ խախտում է տեղի ունենում ընտրատեղամասում, հանձնաժողովի` ՔՊ-ական նախագահի որոշմամբ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվում: Հիմա իրեն ուզում են ներս մտնել, ոստիկաններ թույլ չեն տալիս` ասելով, թե հանձնաժողովի նախագահն է որոշում` ում ներս թողնել: Ժամանեցին ոստիկաններ, բանակցություններից հետո մեկ-երկու հոգի կարողացան ներս մտնել: Որոշ ժամանակ անց` ներսից ԲՀԿ վստահված անձը դուրս եկավ և ասաց, որ քվեարկության արդյունքների ամփոփումն արդեն ընթանում է իր բնականոն հունով, որևէ խնդիր չկա: Մեզ ասացին, որ աղմուկի բարձրացնելու արդյունքում կարողացել են կանխել խախտումն ու, ըստ այդմ, ԲՀԿ ձայների փոշիացումը:

Նշենք, որ այս պահի դրությամբ Աբովյանում նախնական տվյալներով հաղթում է ԲՀԿ-ն, որի թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ