Արտաքին 4 տարի առաջ - 21:42 03-12-2021

Իտալիայում տղամարդը երրորդ ձեռքով ներկայացել է կորոնավիրուսի դեմ պատվաստմանը

Իտալիայի բնակիչը փորձել է խաբեությամբ ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական՝ պատվաստման գալով սիլիկոնե ձեռքով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիս-արեւմուտքում։ Չնայած լավ մտածված ծրագրին՝ 50-ամյա տղամարդուն չի հաջողվել խաբել բժիշկներին․ նրանք ոստիկանություն են կանչել։ Միջադեպն այնպիսի հնչեղություն է առաջացրել, որ այն նույնիսկ մեկնաբանվել է շրջանի ղեկավարության կողմից։

«Դեպքը ծիծաղելի կթվար, եթե չլիներ այն, որ ամեն օր խոսվում էր պատվաստումների ահռելի կարևորության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Օգոստոսից Եվրոպայում և մասնավորապես Իտալիայում գործում են այսպես կոչված «կանաչ անցագրեր»։ Դրանք հաստատում են, որ անձը կա՛մ պատվաստված է, կա՛մ բացասական PCR թեստ է ստացել, կա՛մ վերջերս ունեցել է կորոնավիրուս։ Այս փաստաթղթի շնորհիվ քաղաքացիները կարող են այցելել մարդաշատ վայրեր։

Այնուամենայնիվ, դեկտեմբերի 6-ից Իտալիան խստացնելու է սահմանափակումները. միայն պատվաստվածներին կամ COVID-19-ով հիվանդներին թույլատրվում է այցելել ռեստորաններ, թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ և սպորտային միջոցառումներ։

Թե ինչ պատիժ է կրել տղամարդը խաբեության համար, չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից