Ներքին 4 տարի առաջ - 21:52 02-10-2021

Ո՛չ պարտադիր պատվաստմանը. Հանրապետության Հրապարակում հանրահավաք կիրականացվի. Արա Զոհրաբյան

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին Հանրապետության Հրապարակում հանրահավաք կիրականացվի՝ ընդդեմ պարտադիր պատվաստման: Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Ինչպես գիտեք Առողջապահության նախարարի հայտնի հրամանն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացվել վարչական դատարան: Դատարանից խնդրել ենք կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Դատարանը վարույթ ընդունելու հարցին անդրադառնում է մեկ շաբաթյա ժամկետում, այիսնքն մինչև հոկտեմբերի 8-ը:

Տեղեկացնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ:

Հանրահավաքն ապակուսակցական է և բացի պարտադիր պատվաստման հարցից այլ օրակարգ չունի:
Հանրահավաքի թույլտվությունն ունենք: Քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել: (ՏԵս՝ https://www.yerevan.am/.../havak-i-ants-kats-owmn.../ )

Մինչև հանրահավաքի օրը շարունակում ենք ստորագրահավաքը:
Որքան շատ ստորագրություն հավաքենք և որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքին, ապա իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հանրային պահանջի հետ:

Կրկին պնդում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պայքարում է պատվաստելու ՊԱՐՏԱԴԻՐ պահանջի դեմ: Մենք գտնում ենք, որ քաղաքացին պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ: Չի կարելի պարտադրել քաղաքացուն»,- գրել է Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը