Արտաքին 4 տարի առաջ - 20:38 03-12-2021

Պակիստանի գործարանի տնօրենին այրել են սրբապղծության համար

Պակիստանցիների ամբոխը ծեծելով սպանել է Շրի Լանկայից գործարանի տնօրենին և հրկիզել նրա դիակը, դեպքը տեղի է ունեցել Իսլամաբադից 200 կմ հարավ-արևելք: Ինչպես նշում է The National-ը, դաժան սպանդի հավանական պատճառը զոհի հայհոյանքն է եղել, ինչը հետևում է տեսանյութում ֆիքսված հարձակվողների ճիչերից։

Փենջաբ նահանգի գլխավոր նախարար Ուսպան Բուզդարը խոստացել է գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։

«Ես չափազանց ցնցված եմ Սիալկոտում տեղի ունեցած սարսափելի դեպքից: Ոչ ոքի իրավունք չունի օրենքն իր ձեռքը վերցնել։ Համոզված եղեք, որ մարդիկ, ովքեր մասնակցել են այս անմարդկային գործողությանը, չեն խուսափի պատասխանատվությունից», - մեջբերում է հրատարակությունը Բուզդարի խոսքերը։

Սպանության տեսանյութում ամբոխը երկրում արգելված Tehreek-e-Labbike Pakistan (TLP) կուսակցության կարգախոսներն է վանկարկում: Անցյալ տարի կուսակցությունը զանգվածային ակցիաներ էր կազմակերպել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի դեմ, որը վերահրատարակում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում