Ներքին 4 տարի առաջ - 14:57 03-12-2021

Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ նախագահն այս տարվա հոկտեմբերին ՌԲԿ–ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում։ Նա շեշտել էր` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն աքսիոմա են, եթե խոսենք մաթեմատիկական հասկացություններով։ Բայց այլ երկրների հետ հարաբերությունները թեորեմներ են, որոնք պետք է դեռ ապացուցել, որոնք մե՛կ առաջընթաց են ապրում, մե՛կ հետընթաց:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է