Ներքին 4 տարի առաջ - 10:24 03-12-2021

Խոշոր հրդեհ Չարենցավանում. կա զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի՝ հատակին բերանքսիվայր ընկած:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մի մարդ մահացել է, իսկ 2–ին էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց:

«Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ»,- ասել են բնակիչները:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված