Արտաքին 4 տարի առաջ - 22:31 02-12-2021

Ստոկհոլմում կայացել է Էնթոնի Բլինկենի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Ստոկհոլմում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որը տևել է 40 րոպե։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները կայացել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական նիստի շրջանակում։ Լավրովի և Բլինկենի հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ձևաչափով։

Իր բացման խոսքում Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են արագ լուծել երկու երկրների դեսպանատների գործարկման խնդիրը։ Բացի այդ, ռուսական կողմը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը Ուկրաինայի արևմուտքում ստեղծված ճգնաժամի շուրջ. առավել ևս, ամերիկացի գործընկերներն իրենք մեկ անգամ չէ, որ օգնություն են առաջարկել այդ հարցում։

Սա Լավրովի և Բլինկենի երկրորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում։ Առաջինը տեղի է ունեցել մայիսին Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում և տևել է մոտ երկու ժամ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է