Ներքին 4 տարի առաջ - 13:32 02-12-2021

Սա է Հայաստանի դեֆորմացիայի հիմնական պատճառը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին 30 տարում Հայաստանի պայքարին ու նպատակներին։

«Հասարակությունները կարելի բնութագրել ըստ նրա, թե մարդիկ ինչի համար են պայքարում:
Օրինակ՝ նախնադարյան հասարակությունում պայքարում էին որսի ու որսատեղերի համար, ստրկատիրական հասարակություններում ստրուկներ ունենալու համար, ֆեոդալականում՝ հողի ու այդ հողի վրա ապրող բնակչության համար, կապիտալիստականում՝ մարդկանց շահագործելու համար, ներկայիս Արևմուտքում՝ ֆինանսների տիրապետման ու մարդկանց պահելակերպը կառավարելու համար:
Իսկ ոնց է կարելի բնութագրել վերջին երեսուն տարվա Հայաստանը, ինչի համար է պայքարը գնում: Պայքարը գնում է իշխանության համար, այսինքն լավ ապրելու համար պետք է ունենալ իշխանություն, դա է հիմնական արժեքը ու դրա համար կարելի է զոհաբերել մարդկանց, ֆինանսներ, տարածքներ: Հիմնական "արժեքը" իշխանական լծակներն են ու բնականաբար, դա է պայաքրի իմաստը, դա է մամուլի հիմնական թեման։ Այլ թեմաներ մարդկանց չի հետաքրքրում։ "Քաղաքականության" իմաստը թիմեր ձևավորելն է իշխանության համար որսի մասնակցելու համար։ Պարզ է, նավթ չունենք, գազ չունենք, շուկաներ չունենք, կոմունիկացիաներ չունենք, կրթություն չունենք, մնում է միակ բանը, ինչի համար պայքարելն իմաստ ունի՝ իշխանություն ու պետական բյուջե։
Իշխանություն ունենալը նպատակ է, ոչ թե գործիք այլ համընդհանուր նպատակների հասնելու համար։ Դրա համար համընդհանուր նպատակների ու դրանց հասնելու թեմաները անհետաքրքիր են։
Սա է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը ու դա մեզ ոչ մի տեղ չի տանում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին