Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը
copy image url

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը

Ներքին 3 տարի առաջ - 12:40 02-12-2021

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:

«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,– ասաց Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին:

Ամենից շատ դիտված