Ներքին 4 տարի առաջ - 19:55 30-11-2021

Արտահերթ հիմունքներով պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը հնարավորություն էր տալու զինծառայողներին առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել։

Նախագիծը մեր գործընկեր Թագուհի Թովմասյանն էր ներկայացրել։

Իմ մոտեցումը ձևակերպելիս նշեցի, որ սա և՛ բխում է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումից, և՛ զինծառայողների՝ առանց այդ էլ գերծանր գրաֆիկը, մի մեծ հոգսով թեթևացնելու մոտեցումից։

Ավելին, ես համարում եմ, որ արտահերթ հիմունքներով պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Որոնք առնչություն են ունեցել ծառայությանը, կամ որոնց շրջապատում զինվորականներ կան, խոսքն առաջին հերթին վերաբերում է մարտական հերթապահություն կրողներին, գիտենք, թե օրինակ՝ ի՞նչ լարված առօրյայով են ապրում այդ մարդիկ, թե որքան քիչ է նրանց հնարավորությունը տանը լինելու և ընտանեկան կյանքը վայելելու։

Ի վերջո, մենք այսքան խոսում են զինվորականի դերի բարձրացման, հասարակության շրջանում նրանց հատուկ դերի հատկացման և առհասարակ նրանց պարտական լինելու մասին, սակայն երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելուն, իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի։

Թվում է, թե որոշ հարցեր նույնիսկ առանց հարցուպատասխանի պետք է ընդունվեն, բայց պարզվում է, որ ոչ։ Դե, այս իշխանության պայմաններում զարմանալի բան չկա, զուտ արձանագրելու համար։

Անկախ իշխանության դիմադրությունից, ես ինքս ամեն ինչ անելու եմ զինվորականների դերի բարձրացման, նրանց առնչվող խնդիրների թեթևացման և սատարման համար»։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»