Խոսք 4 տարի առաջ - 15:58 30-11-2021

Քաղաքապետարանում աշխատավարձերը, այնուամենայնիվ, բարձրացել են․ մեկնաբանում է խոսնակը

Oragir.News-ը տեղեկություն ուներ, որ Երևանի քաղաքաապետարանի աշխատակիցների աշխատավարձերն առաջիկայում բարձրանալու են։

Ստացված տեղեկությունը ճշտելու համար Oragir.News-ը զանգահարել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ չի տիրապետում նման ինֆորմացիայի։ Նա նաև նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է ամռանը, ինչից կարելի էր ենթադրել, որ այլևս բարձրացում չի ակնկալվում։

Այս թեմայի շուրջ այսօր կրկին Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով իր երեկվա հիմնավորումը ներկայացրեց այլ ենթատեքստով։ Նա նշեց, որ մենք իր երեկվա մեկնաբանությունը ճիշտ չենք հասկացել, և որ ինքը չի հերքել աշխատավարձերի բարձրացման մասին լուրը, այլ հերքել է ուռճացված թվերը։

Նա նաև նշեց, որ մի քանի ստորաբաժանումներ են ավելացել, որտեղ ֆիքսվել են աշխատակիցների հաստիքները և նրանց աշխատավարձերը։

Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվել, որի օրակարգում քննարկվել է 16 հարց։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է։ Այն ժամանակ ճարտարապետության և քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։

Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգևավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, և նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է նաև նրանց աշխատավարձի հարցը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է