Ներքին 4 տարի առաջ - 16:06 26-11-2021

Հայաստանի քաղաքական ուժերը տարբեր հանդիպումներ են սկսել․ Կարին Տոնոյան

«Ազատագրում» շարժման հանրահավքի 5-րդ օրը մի փոքր տարբերվում էր նախորդներից։ Բանն այն է, որ առավոտյան բերման էին ենթարկել շարժման անդամներից մի քանիսին, այդ թվում ՝ Արա Զոհրաբյանին։ Ժամը 16․30-ին նրան արդեն բաց են թողել։

Բացման խոսքում Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ իր ձերբակալությունն անօրինական էր ։ Կարին Տոնոյանն էլ ասաց, որ բազմաթիվ քաղաքական ուժեր արդեն տարբեր հանդիպումներ են սկսել, Հայաստանի գլխին մեծ վտանգ է կախված։

Շարժման ղեկավար կազմը տեղեկացրեց, որ չնայած բոլոր ճնշումներին շարունակելու են պայքարը և պահանջելու են, որ հրապարակվի ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի