Ավելին 4 տարի առաջ - 19:59 26-11-2021

Իտալիայում Մարադոնայի հուշարձանն է բացվել

Իտալական Նեապոլ քաղաքում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հուշարձանի բացման արարողությունը, հայտնում է ABS-CBN News-ը։

Նշվում է, որ արգենտինացու արձանի հեղինակը, որը 1980-ականներին հանդես է եկել տեղի Նապոլիի ակումբում, քանդակագործ Դոմենիկո Սեպեն է։

Հուշարձանը ժամանակավորապես տեղադրվել է քաղաքային մարզադաշտի դիմաց, որն անցյալ տարի վերանվանվել է ի պատիվ ֆուտբոլիստի՝ նրա մահից անմիջապես հետո։ Քաղաքային իշխանությունները շուտով կորոշեն, թե ուր կտեղափոխվի արձանը։

Ինչպես նշվում է, հուշարձանի բացումը նվիրված է Մարադոնայի մահվան առաջին տարելիցին։ Նույն օրը Նապոլիի ողջ տարածքում տեղի են ունեցել հիշատակի ակցիաներ, որոնք ավարտվել են քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ջահերով երթով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան