Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:38 25-11-2021

Սահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ երաշխիք չկա, որ խաղաղ կլինի. Դավիթ Բաբայան

Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև երկխոսությունը գերադասում ենք պատերազմական գործողություններից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։

ԱՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ անկախ ամեն ինչից պետք է այնպիսի արդյունքների հասնենք, որ մեր անվտանգությունն ու ապագան վտանգված չլինեն։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը կդրվի խաղաղության և կայունության պահպանման վրա։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե հայկական կողմի համար ընդունելի են սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, հնարավո՞ր է հանդիպման ժամանակ այդ գործընթացները մեկնարկելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի, Դավիթ Բաբայանն ասաց.

«Չի բացառվում, որ ստեղծվեն ինչ-որ հանձնաժողովներ, բայց պետք է հասկանալ, որ սահմանազատման գործընթացը բավականին բարդ է և երկարատև։ Դա կարող է տարիներ տևել»։

Հարցին, թե ի՞նչ երաշխիք պետք է լինի, որ այդ գործընթացի ընթացքում սահմանային լարվածություններ չլինեն, Դավիթ Բաբայանն ասաց, որ նման որևէ երաշխիք չկա, քանի որ ի դեմս Ադրբեջանի ունենք երկիր, որն իր պարտականությունները չի իրականացնում այնպես, ինչպես պետք է։ «Անընդհատ սադրանքներ են լինում և պետք է դրանց էլ պատրաստ լինենք։ Ընդհանրապես պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման ոճից չի հրաժարվելու»,- ասաց ԱՀ ԱԳ նախարարը։

Դիտարկմանը, որ նշանակում է՝ եթե անգամ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները տարիներ տևեն, այդ ընթացքում միևնույն է թշնամին շարունակելու է սադրանքների՞ դիմել, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմից մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում էլ Ադրբեջանն անընդհատ տարբեր սադրանքների է դիմել, դրանից հետո էլ սադրանքներով է հասել երկրորդ պատերազմին։

«Էլի չեն հարգել զինադադարի ռեժիմի պայմանագիրը, որևէ ձևով չեն ընդառաջել, հիմա ինչու՞ պետք է փոխվեն, առավել ևս հիմա, երբ իրենց զգում են որպես անպարտ մի ուժ»,- նշեց նախարարը։

Վերջինս գտնում է, որ հայկական կողմը պետք է ճիշտ քաղաքականություն վարի՝ լինի դա դիվանագիտական, աշխարհաքաղաքական, թե ռազմաքաղաքական։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ անգամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ խաղաղ կլինի ու թշնամին այլևս սադրանքների չի դիմի։

«Հայաստանին մնում է ուժեղանալ, դուրս գալ այս ծանր վիճակից, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ուրիշ ոչ մի տարբերակ չկա»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան