Ներքին 4 տարի առաջ - 19:18 25-11-2021

«Թանկարժեք մետաղի փայլը» ցուցադրություն. Արևելյան Հայաստանում պատրաստված արծաթյա գոտիներ, ծխախոտի տուփեր

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը, այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցադրությանը ներկայացված են հռոմեական, բյուզանդական, պարսկական մետաղադրամներ, Արևելյան Հայաստանում պատրաստված արծաթյա գոտիներ, ծխախոտի տուփեր և այլն:

Բացառիկ ցուցադրության շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ծանոթանալու բյուզանդական դարաշրջանի 5-րդ դարի, պարսկական հիջրայի 1131 թվականի, Ցարական Ռուսաստանի՝ 1829 թվականի բացառիկ մետաղադրամներին: Ցուցադրությանը ներկայացված են նաև հայկական արծաթագործական արվեստի եզակի նմուշներ՝ տղամարդկանց և կանանց 1829-1830-ական թվականների արծաթյա գոտիներ:

Ցուցադրության միջոցով հնարավորություն է ստեղծվում հանրահռչակելու «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում» պահվող եզակի նմուշները:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է