ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ գերատեսչության կառուցվածքում կստեղծվի օդային օբյեկտները դիտարկող նոր ստորաբաժանում։ Այն կփոխարինի ՉԹՕ-ները դիտարկող ներկայիս աշխատանքային խմբին:
Ստորաբաժանումն այժմ կունենա ավելի երկար անվանում՝ օդային օբյեկտների նույնականացման և սինքրոնացման հարցերով խումբ (AOIMSG):
Նշվում է, որ նոր կառույցը կզբաղվի պաշտպանության նախարարության և ամերիկյան կառավարության գործողությունների սինքրոնացմամբ՝ կապված օդային տարածքի հատուկ գոտիներում օբյեկտներ հայտնաբերելու հետ։
«Ի թիվս այլ բաների, կառույցը վերահսկելու և նվազեցնելու է թռիչքների անվտանգությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։